Ռուսաստանի ԱԳՆ-ում չեն բացառում, որ Վրաստանն ու Ուկրաինան կարող են մասնակից լինել զենքի ապօրինի առեւտրին՝ Թայլանդում զենքով բեռնված ԻԼ-76 ինքնաթիռի ձերբակալման կապակցությամբ: Այդ մասին դեկտեմբերի 18-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն:
«Որոշ ոչ պաշտոնական տվյալներով, որոնք մենք չենք կարող ոչ հերքել, ոչ հաստատել, դա վրացական ինքնաթիռ էր, որը մեկնում էր Ուկրաինա: Չեմ թաքցնի այդ երկրների՝ ապօրինի զենքի առեւտրի մեջ ներգրավվածության կասկածը»,- հայտարարել է Նեստերենկոն՝ հավելելով, որ այդ կասկածները չեն կարող անհանգստություն չառաջացնել «որոշ հայտնի պատճառներով»:




























