2009 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 18-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է թունավորման 74 դեպք:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հիմնականում սննդից եւ գազի թերայրման հետեւանքով առաջացած շմոլ գազից թունավորվել է 250 քաղաքացի, որոնցից 92-ը` անչափահաս, իսկ 3 մարդ մահացել է:

Ի դեպ, 2008 թ. թունավորվել էր 188 քաղաքացի, 50-ը` անչափահաս, 10 մարդ մահացել էր: