Երգչուհի Բեյոնսեի ծնողները` Թինա Նոուլզը եւ Մեթյու Նոուլզը 31 տարի համատեղ կյանքից հետո որոշել են ամուսնալուծվել: Associated Press-ի հաղորդմամբ, ամուսնալուծության նախաձեռնությունը Բեյոնսեի մորն է, ով նոյեմբերի 11-ին Թեքսաս նահանգի Հարիսի շրջանի դատարան է ներկայացրել դիմում:

«Մենք կմնանք ընկերներ, ծնողներ եւ բիզնես գործընկերներ: Մենք խնդրում ենք ձեզ հարգանքով վերաբերվել մեր որոշմանը եւ անձնական կյանքին»,- հայտարարել են ամուսինները:

Գործակալությունը նաեւ տեղեկացնում է, որ ամուսնալուծության վերաբերյալ հայտարարությունն արվել է 1 ամիս անց այն բանից հետո, երբ Անջելեսա Ալեքսանդրա Ռայթ անունով լոսանջելեսցի մի քաղաքացուհի հայրությունը ճանաչելու մասին հայց է ներկայացրել դատարան: Վերջինիս պնդմամբ, Բեյոնսեի հայրը նաեւ նրա նորածին երեխայի հայրն է: