2009թ. Հայաստանի քաղաքական կյանքի ամենամեծ ձեռքբերումն այն է, որ Հայաստանը կարողացավ ակնհայտորեն միջազգային ասպարեզում քննարկման դնել մեր ազգի համար կարեւորագույն խնդիրները: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց կառավարող Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը եւ հավելեց. «Եւ այսօր աշխարհի ցանկացած քաղաքական համաժողովում անպայման արծարծվում է Հայաստանի հարցը՝ դրական իմաստով»:

Ըստ Սահակյանի՝ Հայաստանի կորուստները տնտեսական բնագավառում էին, բայց «ի պատիվ գործող իշխանությունների նրանք կարողացան հավասարակշռել դրանք»: