2009թ. Հայաստանի գրանցած ամենամեծ կորուստը հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումն էր, իսկ ձեռքբերումներով առանձնապես շատ աչքի չենք ընկել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայ Հեղափոխական Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:
«2009թ. շատ դժվար տարի եղավ, մասնավորապես՝ կորուստների մեջ պիտի նշել տնտեսական մեծ անկումը, որ ամենաբարձր ցուցանիշն էր ԱՊՀ տարածքում: Սրանք իհարկե լուրջ թերություններ էին»,- նշեց Ռուստամյանը: Ըստ պատգամավորի՝ ձեռքբերումները, թերեւս, միայն սպորտի բնագավառում էին: «Ֆուտբոլը նկատի չունեմ, որտեղ միայն ձախողվել ենք: Ծանրամարտում եւ այլ մարզաձեւերում ունեցած հաջողություններով կարող ենք մխիթարվել»,- նշեց նա:




























