Թուրքիայի Աֆյոնքարահիսար նահանգի Հոջալարի շրջանի փոխոստիկանապետին ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Հոջալարի շրջանի պետական հիվանդանոցում բուժքույր աշխատող Է. Չ.-ին դիմել է ոստիկանություն՝ պնդելով, որ փոխոստիկանապետ Է.Ի.-ն եւ նրա ընկերներն իրեն տարել են քաղաքացից դուրս եւ բռնաբարել։
Փոխոստիկանապետն ու մյուս 2 անձիք բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել են։



























