«Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած միջադեպը, փաստորեն, ոչ պակաս ծանր է նստել Երեւան քաղաքի վարչության պետ, Ռուբեն Հայրապետյանի սանիկ Ներսիկ Նազարյանի վրա:
«Ուշ երեկոյան մեզ տեղեկություններ հասան, որ վերջինս խիստ նկատողություն է ստացել՝ միջադեպի վերաբերյալ դրսեւորած ոչ հարիր պահվածքի համար, ինչը հակասում է նրա զբաղեցրած պաշտոնին: Նազարյանը, մասնագիտական գնահատականների փոխարեն, Նեմեց Ռուբոյին պաշտպանող մեկնաբանություններով էր հանդես եկել:
Որոշ տեղեկությունների համաձայն, երեկ Նազարյանն իր ենթակաների հետ եղել է վերադասի՝ Վովա Գասպարյանի մոտ: Ենթադրվում է, որ խիստ զրույց է տեղի ունեցել: Մեզ չհաջողվեց ճշտել մանրամասնները»,- գրում է «Հրապարակը»:



























