2009թ. տվյալներով Հայաստանի ամենախոշոր հարկատու, «Ալեքս Գրիգ» կոնցեռնի սեփականատեր, պատգամավոր Սամվել Ալեքսանյանը Նոր տարում փող է ուզում:

Մի՞թե հարկայինը թալանել է Սամվել Ալեքսանյանին մինչեւ վերջ, եւ այժմ նա ստիպված է Նոր տարուն փող ուզել, այն էլ ումից՝ Ձմեռ պապից: Հավանաբար պատգամավորը հայտնվել է ֆինանսական դժվարին կացության մեջ, որ արդեն հույսը դրել է Ձմեռ պապի օգնության վրա:

Երեւի հենց միջոցների սղության պատճառով է պատգամավորը, ի տարբերություն իր գործընկերների, մտադիր ամանորյա տոներն անցկացնել տանը՝ Երեւանում, այլ ոչ թե ինչ-որ մի թանկարժեք հյուրանոցում՝ Մոնակոյում: Բայց Ալեքսանյանի ախորժակն այդուհանդերձ չի կորել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա խոստովանեց, որ Նոր տարուն հաճույքով տոլմա կուտեր: