ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը NEWS.am-ին հայտնեց Ամանորի իր երազանքները։ «Նոր տարում կցանկանայի, որ իրականանային այն բոլոր ծրագրերը, որ նախարարությունը ծրագրել է։ Նաեւ հույս ունեմ, որ հաջորդ տարի համաշխարհային տնտեսական իրավիճակը անակնկալներ չի մատուցի, եւ մենք կկարողանանք մեր տնտեսության զարգացման ագրեսիվ եւ արդյունավետ աշխատանք կատարել, իսկ անձնական կյանքում՝ կցանկանայի մի քիչ ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքիս հետ»,- ասաց նախարարը՝ նկատելով, որ եթե ընտանիքի հետ շատ ժամանակ անցկացնելու հնարավորություն եղավ՝ կնշանակի, որ ինքն ավելի լավ է սկսել կառավարել իր ղեկավարած բնագավառը։