2009թ. ամենամեծ ձեռքբերումը ժողովրդավարության եւ մարդու իրավունքների տեսակետից քաղբանտարկյալների մեծ մասի ազատ արձակումն է՝ համաներման միջոցով: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը:

«Իսկ ձախողումները բազմաթիվ են: Ամենամեծ ձախողումը հայ ազգի համար այն է, որ մեկ տարի եւս հանդուրժեց այս ապօրինի, օլիգարխիկ համակարգն ու վարչախումբը, որի արդյունքում ունեցանք ցյուրիխյան ուրացումը, եւ առաջին անգամ Հայաստանի իշխանություններն ընդունեցին, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի շրջանակներում», ասաց Զուրաբյանը: