SOCAR կազմակերպությունը ( Ադրբեջանի պետական նավթարդյունաբերական կազմակերպություն) 2010 թվականին երկու անգամ կավելացնի Ռուսաստան մատակարարվող գազի ծավալը՝ այն հասցնելով մինչեւ տարեկան 1միլիարդ խմ-ի։

«Այս ուղղությամբ բանակցություններ են տարվել։ Ադրբեջանը հնարավորություն ունի մեծացնել գազի մատակարարման ծավալները, եւ 2010 թվականին մենք Ռուսաստան կմատակարարենք մեկ միլիարդ խմ գազ»։

Նրա խոսքով, Ռուսաստան գազի մատակարարումը կսկսվի 2010 թվականի հունվարի 1-ից, ինչպես նախատեսված է պայմանագրով։ Ի սկզբանե նախատեսվել էր, որ SOCAR-ը գալիք տարի պետք է Ռուսաստան մատակարարեր 500 միլիոն խմ գազ, սակայն հետագայում որոշում ընդունվեց այն երկու անգամ ավելացնել։

Աբդուլաեւը նշել է, որ Բաքու-Մոզդոկ գազատարն ամբողջությամբ պատրաստ է ադրբեջանական գազ մատակարարելու դեպի Ռուսաստան"։