«Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ շուտով խաղաղություն կհաստատվի»,-այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավիդօղլուն՝ իր ադրբեջանցի գործընկերոջ Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո։ Այս մասին հաղորդում է Euronews հեռուստաընկերությունը։
«Ես կարծում եմ, որ խնդրի արագ լուծման ազդակն ի հայտ է եկել վերջերս, եւ ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանը, այլեւ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է ներդնեն բոլոր ջանքերը, որպեսզի արագացնեն գործընթացը։ Եւ եթե համեմատենք վերջին 8 ամիսները վերջին 17 տարիների հետ, ապա կարելի է ասել, որ մենք շատ մոտ ենք խնդրի լուծմանը։ Այնպես որ ժամանակն է վերացնել խաղաղ կարգավորումը խոչընդոտող բոլոր արգելքները»,-ասել է Դավուդօղլին։




























