Նախնական տվյալներով 45 հոգի է զոհվել Հնդկաստանի արեւելքում գտնվող Ռաջաստան նահանգի Չամբալ գետի վրա կառուցվող կամրջի փլուզման արդյունքում։
AFP-ն, վկայակոչելով պաշտոնական աղբյուրները, հաղորդում է, որ բոլոր զոհերը եւ տուժածները շինարարներ են, ովքեր ներգրավված էին կամրջի կառուցման աշխատանքներում։ Աղետի ժամանակ շինհրապարակում ընդհանուր առմամբ գտնվել է 50 հոգի։
Կամուրջը փլվել է ուրբաթ գիշերը։ Փրկարարական աշխատանքները սկսել են դեկտեմբերի 25-ի վաղ առավոտյան։ Փրկարարներին միացել են նաեւ զինվորականները։ Իշխանությունները հետաքննում են կամրջի փլուզման պատճառները։




























