ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Նոր տարին կդիմավորի ընտանիքի անդամների հետ, ինչպես եւ ընդունված է հայկական ընտանիքներում։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցին ասել է ինքը՝ Նախագահը։

Նա նշել է, որ շատ է սիրում Նոր տարին եւ պատրաստվում է համտեսել ամանորյա բոլոր ուտեստները։ Իսկ Ձմեռ պապից ՀՀ նախագահը խաղաղություն է խնդրել։ «Միա՞յն» հարցին նա պատասխանել է. «Մի՞թե դա քիչ է»։