Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Ամանորը դիմավորելու է Հայաստանում, տանը՝ իր ընտանիքի անդամների հետ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց առաջին նախագահի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը: Համաձայն նրա ընտանիքում ընդունված ավանդույթի՝ նախագահը միշտ դիմավորում է հին նոր տարին Երեւանում՝ ընտանեկան միջավայրում, ասել է Մուսինյանը՝ հավելելով, որ Տեր-Պետրոսյանն այդպես վարվել է նաեւ 2008թ.-ին:

Հարկ է նշել, որ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները հունվարի 1-ին, ժամը 01-ին հավաքվելու են Սարյանի արձանի մոտ: Առաջին նախագահն այդ հանդիպմանը ներկա չի լինի: