Ինչպես նախորդ տարի, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դիմավորելու է Նոր, 2010թվականը տանը՝ ընտանիքի գրկում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
Չնայած ակտիվ կենսաձեւին, առավել եւս ակտիվ հանգստի նկատմամբ սիրուն, 2010 թվականը Քոչարյանը դիմավորելու է ճիշտ նույն կերպ, ինչպես նախորդը՝ ընտանեկան միջավայրում:




























