Եկող 2010 թվականը վագրի տարի է եւ այդ տարին պետք է լինի ուժերի հավաքման, մկանների լարման եւ որոշիչ թռիչքի տարի։ Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին՝ նախօրեին երեկոյան ելույթ ունենալով «Ռուսթավի-2» հեռուստաընկերության եթերում։

«Ինչպիսի որս էլ հայտարարված լինի վագրի նկատմամբ, միեւնույնն է վագրը որսորդից խելացի է։ Մենք արդեն գիտենք այդ որսորդին։ Տրամադրված ենք լավատեսորեն։ Գիտենք, որ Ցխինվալին չի կարող անցնել Ռոկսկյան թունելի միջով, իսկ Աբխազիա չես ուղարկի ոչ մի ցեղ, որը կկարողանա հաղթել հին կոլխիդայի հողերը եւ քաղաքակրթությանը»,-հայտարարել է Վրաստանի նախագահը։

Սահակաշվիլին դեռ չի որոշել, թե որտեղ է անցկացնելու Նոր տարին.

«Ես դեռ չեմ որոշել, թե որտեղ եմ անցկացնելու Նոր տարին, սակայն հաստատ գիտեմ, որ լինելու եմ իմ ժողովրդի հետ»։