Երկու ժամա առաջ ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները ոստիկանության բաժանմունք են տարել «Սիլ կոնցեռնի» «Նարեկ» ընկերության տնօրենին, հաշվապահին ու մի շարք աշխատակիցների: Ինչպես NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց «Սիլ կոնցեռնի» շահերի ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը, նրանց՝ փաստաթղթերով հանդերձ, ոստիկանության բաժանմունք են տարել ժամը մոտավորապես 14-ին, որի իրավունքը չունեին եւ դեռ բաց չեն թողել:

"Ոստիկանությունից մարդիկ կան «ՍԻԼ» կոնցեռնին պատկանող «Երեւան կահույք» ընկերությունում, որոնք ուսումնասիրում են ընկերության փաստաթղթերը, որպեսզի առգրավեն ու տանեն: Այս պահի դրությամբ ստուգումներ են իրականացվում Կոնցեռնի 3 կազմակերպությունում՝ «Երեւան կահույք»-ում, «Աստղիկ» արտադրական կոոպերատիվում եւ «Նարեկ» ընկերությունում: