Դեկտեմբերի 28-ին տեղի է ունեցել Արեւելյան Սիբիր-Խաղաղ օվկիանոս նավթատարի գործարկման հանդիսավոր արարողությունը, նաեւ տրվել է VSTO մակնիշի նավթով բեռնված առաջին տանկերի բեռնավորման մեկնարկը: Արարողությունը տեղի է ուենցել Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ: Ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը», նա պատվավոր հյուրերի գրքում հետեւյալ մակարգությունն է թողել. «Շնորհավորում եմ աշխատանքի սկզբի, Նոր տարվա կապակցությամբ: Հաջողություն»:
VSTO-ն ռուսաստանյան նավթարդյունաբերության ամենամեծ նախագծերից է: Ծրագրվում է, որ նավթատարով, որը անցնելու է Իրկուտսկի մարզի Տայշետ քաղաքից մինչեւ Խաղաղ օվկիանոսի ափին գտնվող"Կոզմինո" հատուկ նավթային նավահանգիստ:
VSTO-ի շինարարությունը մասամբ ֆինանսավորվել է Չինաստանից վերցված 25 միլիարդ դոլար վարկից: Որպես վարկի երաշխիք Չինաստանը ստացել է 20 տարվա ընթացքում նավթ ստանալու երաշխավորություն:



























