Ուրուգվայի նոր նախագահ Խոսե Մուխիկան երկրի զբոսաշրջության եւ սպորտի փոխնախարար է նշանակել Լիլիան Քեշիշյանին:
«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, Լիլիան Քեշիշյանը եղել է Ուրուգվայի խորհրդարանի առաջին հայազգի պատգամավորը, սակայն վերջին ընտրություններում նա չէր ընտրվել:
Հայազգի գործչի նշանակումը իշխանության աղբյուրները բացատրում են նրանով, որ նա մեծ փորձ ունի զբոսաշրջության ոլորտում եւ վայելում է մասնավոր սեկտորի համակրանքը:
Լիլիան Քեշիշյանը 2005 թվականին այցելել է Հայաստան:




























