Կիեւի մարզի հայ համայնքը հայցով դիմել է դատախազություն՝ «Երեկոյան Վասիլկով» թերթի խմբագիր Իգոր Մոսիյչուկի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով: Թերթի խմբագիրը, «Հայերը հարձակվում են, պաշտպանվեք» հոդվածում՝ մեկնաբանելով Մարգանեց քաղաքում տեղի ունեցած անկարգությունները, գրել էր. «Հայերը բոլորովին այլ խառնվածք, դաստիարակություն եւ ավանդույթներ ունեն: Նրանք, չգիտես ինչու, չափազանց վստահ են իրենց վրա (նույնիսկ եթե դրա համար հիմքեր չկան), եւ ավելի կոպիտ ու ագրեսիվ են: Այդ մարդիկ երբեմն մոռանում են, որ գտնվում են ուրիշի հողի վրա, եւ իրենց թույլ են տալիս զարմանալի եւ երբեմն սարափելի բաներ անել, ինչպես սպանություններ, բռնաբարություններ, հրդեհումներ, իսկ թե ինչպես են խաբում մեր եղբայրներին, չարժե անգամ հիշել»:

Հրապարակումից հետո Կիեւի հայ համայնքը դատախազությունից պահանջել է քրեական գործ հարուցել չափն անցած խմբագրի նկատմամբ: