«Մենք բարելավում ենք վարչարարությունը, իսկ գոռում են, թե մաքսայինում սպանում ենք: Ոչ ոք ոչ մեկի չի սպանում»,- դեկտեմբերի 29-ին կայացած մամուլի ասուլիսում պաշտոնապես հայտարարել է Հայաստանի պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը:

Նա հերքել է նաեւ այսօր «Հայկական ժամանակում» հայտնված տեղեկատվությունը՝ հետապնդվող օլիգարխ, խորհրդարանի նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Սիլ» կոնցեռնում սկսված ստուգումների մասին: Ոսկյա իրերի շուկայի վաճառողների վրա վերջերս տեսուչների կատարած «հարձակումը» բացատրեց եւս յուրօրինակ կերպով: «Դուք անհասկանալիորեն դարձել եք նրանց փաստաբանը: Այսքան տարի աշխատել են, ինչպես ցանկացել են, եւ այսօր, երբ մենք այնտեղ 8000 հսկիչ-դրամարկղային մեքենա ենք տեղադրել եւ փորձում ենք կարգավորել օրինական գործունեությունը, աղմուկ է բարձրացել: Եթե օրենքով չի թույլատրվում վաճառել արտարժույթով, թող չվաճառեն»,- նշել է պաշտոնյան:

Իսկ վերջում հաղորդեց, որ հարկային-մաքսային մուտքերը, որ նախատեսված են 2010թ., ապահովվելու են: