Դեկտեմբերի 29-ին առավոտյան երկաթուղու Քարակերտ-Արագած գծահատվածում բեռնատար ավտոմեքենան բախվել է էլեկտրաքարշին:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Գյումրի-Երեւան երթուղով շարժվող գնացքին հարվածել է «ԿԱՄԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան: Բախումը տեղի է ունեցել բեռնատար ավտոմեքենայի վարորդի անուշադրության պատճառով, ով, խախտելով երկաթուղային անվտանգության կանոնները, փորձել է անցնել ճանապարհն, ինչը եւ հանգեցրել է բախման: Բախման արդյունքում բեռնտարի վարորդը միջին ծանրության վնասվածքներ է ստացել եւ այժմ գտնվում է հիվանդանոցում:
Ի դեպ, սա վերջին 4 ամիսների ընթացքում անվտանգության կանոնների խախտման հետեւանքով տեղի ունեցած արդեն 9-րդ նման դեպքն է:




























