Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը պարգեւատրվել է Ռուսաստանի Ծովային եւ ցամաքային հաղորդակցության վարչության կազմավորման 200-ամյակին նվիրված շքանշանով:

Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ շքանշանը դեկտեմբերի 29-ին վարչապետին է հանձնել Հայաստանում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն: ՀՀ եւ ՌԴ միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինի կողմից շնորհված շքանշանը Հայաստանի վարչապետը բարձր է գնահատել եւ ընդունել երախտագիտությամբ: