Օգոստոսի 2-ից ուժի մեջ են զինծառայողների դրամական օգնության եւ պարտադիր պետական ապահովագրության գումարների` կառավարության որոշմամբ վերանայված չափերը:
«Փաստինֆոյի» փոխանցմամբ, զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելու դեպքում շարքային զինծառայողին կտրվի 10 հազար դրամի չափով դրամական օգնություն, իսկ երկկողմանի ծնողազուրկ (որբ) շարքային զինծառայողներին` 200 հազար դրամ:
Ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ զոհվելու (մահանալու) դեպքերից պարտադիր պետական ապահովագրության (ՊՊԱ) գումարների չափը սահմանվում է 455 հազար դրամ, իսկ ՀՀ պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների, մարտական հերթապահության եւ հատուկ առաջադրանք կատարելու ընթացքում զոհվելու (մահանալու) դեպքերից` 910 հազար դրամ: Նախկինում ՊՊԱ գումարների չափերը համապատասխանաբար սահմանված էին 367,5 հազար եւ 735 հազար դրամ:


























