ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի` Աժ պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի եղբորորդու սպանության պատվիրատուն լինելու մասին նախաքննությունը տվյալներ չունի: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից:
Նրանց փոխանցմամբ` այդ քրեական գործի վարույթը այս պահին կասեցված է: Դեռեւս ընթացքի մեջ է Աժ պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի եղբորորդու սպանության գործով ՌԴ Վոլգոգրադ քաղաքում հայտնաբերված Անդրանիկ Երեմյանին Հայաստան տեղափոխելու (Էքստրադիցիայի ենթարկելու) հարցը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Աժ պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի եղբորորդու սպանության մեղադրանքով բոլորովին վերջերս ձերբակալված եւ Հայաստան տեղափոխված Անդրանիկ Երեմյանը սկսել է ցուցմունք տալ: Այդ մասին գրել էր «Ժամանակ» թերթը:
Թերթի տեղեկություններով` Երեմյանն իր ցուցմունքներում որպես սպանության պատվիրատուներ հիշատակում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին եւ նրան շատ մոտ կանգնած անձանց անուններ:




























