2009 թվականի դեկտեմբերի 31-ից մինչեւ 2010-ի հունվարի 10-ը Հայաստանի բոլոր բուժհիմնարկներում հերթապահություն է սահմանված: Դեկտեմբերի 30-ին նման հայտարարություն է տարածել առողջապահության նախարարությունը:

Վերին շնչուղիների սուր հիվանդությունների, այդ թվում գրիպի նախանշանների դեպքում քաղաքացիները կարող են դիմել տարածքային պոլիկլինիկաներ, որտեղ կազմակերպվելու է հերթապահություն, կամ հիվանդանոցներ, որոնք աշխատելու են շուրջօրյա:

Բացի այդ, գործելու է երկու թեժ գիծ հետեւյալ համարներով. 52-88-72 եւ 56-53-23:

Առողջապահության նախարարի օգնական Շուշան Հունանյանը NEWS.am-ի թղթակցին ասաց, որ «խոզի գրիպով» վարակվածների թիվը վերջին 2 օրերին չի ավելացել: Վերջին տվյալներով, Հայաստանում այդ գրիպով վարակվել է 111 հոգի:

Հիշեցնենք, որ մինչ օրս երկրում արձանագրվել է «խոզի գրիպից» մահվան երեք դեպք: Մահացել է հղիության 6-րդ ամսում գտնվող մեկ երիտասարդ կին, 28-ամյա տղամարդ եւ 80-ամյա կին: