Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ դեկտեմբերի 30-ին, ստորագրել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» օրենքը։

Նշենք, որ ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորները դեկտեմբերի 30-ին հաստատել են «2010 թվականի պետական բյուջեի մասին» օրինագիծը։

ԼՂՀ ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանն ավելի վաղ հայտարարել է, որ 2010 թվականի բյուջեն ուղղված է լինելու տնտեսական ճգնաժամի ազդցեությունը մեղմացնելուն եւ բնականոն զարգացման համար ամուր հիմքեր ստեղծելուն։

Կանխատեսումների համաձայն՝ 2010 թվականի ՀՆԱ-ն կազմելու է 115 մլրդ դրամ, իսկ իրական աճը՝ 10 տոկոս։ Սպասվում է 56 մլրդ 280,1 մլն դոլարի եկամուտ, իսկ ծախսեր կլինեն 59 մլրդ. 920,5 մլն դրամի չափով։ Դեֆիցիտը կկազմի 3 մլրդ 640,4 մլն դրամ։ Նախատեսված է 22 մլրդ. 20 մլն դրամի սեփական եկամուտներ, ինչը 6,1 տոկոսով ավելի է անցած տարվա ցուցանիշից։

Բակո Սահակյանն այսօր ստորագրել է նաեւ մեկ այլ օրենք, որով փոփոխություններ է կատարվելու «Քաղաքացիական ծառայողների մասին» օրենքում։