Վրաստանի նախագահ Միխայիլ Սահաշավիլին երկրի բնակչությանը դեկտեմբերի 31-ին ամանորյա մաղթանքով կդիմի Բաթումիից: Նա մասնակցելու է ամանորյա համերգին, որ տեղի է ունենալու Եվրոպայի հրապարակում՝ Աջարիայի մայրաքաղաքում բաց երկնքի տակ:
Վրացական օպերային բեմի աստղերի հետ հանդես կգա նաեւ հռչակավոր իսպանացի երգիչ Խոսե Կարերասը, որը մի քանի արիա կկատարի վրացի կատարողների հետ, որոնք արդեն հանդես են եկել Լա Սկալա, Մետրոպոլիտեն օպերա եւ համաշխարհային այլ բեմերում:
Վրաստանի նախագահը նաեւ մտադիր է հայտարարել տարվա մարդուն: Վրացիների հարցման արդյունքներով՝ տարվա մարդ է ճանաչվել ռեժիսոր Անդրեյ Նեկրասովը, որ այսօր առավոտյան ժամանել է Թբիլիսի, որտեղից էլ կմեկնի Բաթումի:




























