Թուրքիայի եւ Չեչնիայի միջեւ օդային ուղիղ հաղորդակցության սկսման կապակցությամբ՝ Ստամբուլի Grand Cevahir հյուրանոցում նախօրեին «Թուրք-չեչեն բարեկամության երեկո» է կազմակերպվել:
Թուրքական Haber7-ի փոխանցմամբ՝ Չեչնիայի մշակույթի նախարար Դիկալու Մուզակայեւը նշել է, որ իրենց հանրապետության նախագահ Ռամզան Քադիրովի աշխատանքի շնորհիվ Թուրքիա-Չեչնիա ուղիղ չվերթներ սկսվեցին։ Չեչնիայի մշակույթի նախարարը նաեւ հայտնել է, որ ինքը եկել է Ստամբուլ՝ ծանոթացնելու իրենց մշակույթը։
Չեչնիայից ժամանածների մեջ են եղել նաեւ Գրոզնիի քաղաքապետ Մուսլիմ Հոչիյեւը եւ այլ պաշտոնատար անձինք։




























