Google Earth ծրագրի միջոցով կատարված Երկրի նկարներն ուսումնասիրելիս ամերիկուհին Եգիպտոսում հայտնաբերել է անհայտ բուրգերի երկու համալիր: Հնագետ Անժելա Միկոլն ուշադրություն է դարձրել Նեղոսի ավազանի հարեւանությամբ գտնվող երկու հատվածների վրա, որոնք տեղակայված են միմյանցից 145 կմ հեռավորության վրա: Այդ տարածքների պատկերների վրա հստակ նշմարվում են անսովոր ձեւի օբյեկտներ:
Միկոլը մտադիր է մոտ ապագաում այցելել եգիպտական անապատը, որպեսզի գտնի իր հայտնագործության ապացույցը: Նրա եզրահանգման համաձայն, բուրգերի առաջին համալիրը գտնվում է Վերին Եգիպտոսում` Նեղոսի կողքին` Աբու- Սինդնումից 20 կմ հեռավորության վրա, հայտնում է NEWSru.com-ը ` հղում անելով The Daily Mail-ին;
Լուսանկարվողները, որոնցով առաջնորդվել է Միկոլը, արդեն ուսումնասիրել է հայտնի եգիպտաբան Նաբիլ Սելիմը: Նրա կարծիքով` ամերիկացի ուսումնասիրողի ցարկածը ճիշտ է:



























