Facebook սոցիալական ցանցը օգտատերերին հնարավորություն է տալիս վերջնական ջնջել լուսանկարները: Նախկինում լուսանկարները միայն թաքցվում էին եւ կարող էին հասանելի դառնալ ուղիղ հղման ժամանակ:

Տվյալների պահպանության նոր համակարգի շնորհիվ Facebook-ից հանված նկարները ամբողջովին կջնջվեն` 30 օրերի ընթացքում: Այս մասին հայտնել է ընկերության ներկայացուցիչ Ֆրեդերիկ Ուոլենսը, հայտնում է «Պրավդա.ru»-ն:

Նախկինում այլ ցանցերի օգտատերեր հայտնում էին, որ Twitter-ը եւ Flickr-ը CDN-ից անմիջապես ջնջում են նկարը,  MySpace-ը` մի քանի ամիս անց, իսկ Facebook-ը` 3 եւ ավելի տարիների ընթացքում:

Հունիսին Մարկ Ցուկերբերգի ընկերությունը հայտարարել էր իսրայելական դեմքերի ճանաչող  Face.com ընկերության գնման մասին: Գործարքի չափը, տարբեր գնահատականներով կազմել է 80-100 միլիոն դոլար, գրել է TechCrunch պարբերականը: