Օգոստոսի 22-ին, ժամը 01.18-ին տեղեկություն է ստացվել, որ Սեւան-Իջեւան ավտոճանապարհի 80-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Դեռեւս չբացահայտված հանգամանքներում «ԲՄՎ» մակնիշի 27 ՍՍ 197 համարանիշի (վարորդ` Վանաձորի բնակիչ` 29-ամյա Արգիշտի Սարդարյան) ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ բախվել թունելի դիմային պատին։ Պատահարի հետեւանքով ավտոմեքենայի ուղեւորներ` 37-ամյա Արմեն Գեւորգյանը եւ Ա. Սարդարյանը տեղում մահացել են: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` ուղեւորներ` 19-ամյա Արարատ Հարությունյանը եւ Կարեն Գեւորգյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սեւանի կենտրոնական հիվանդանոց: Բժիշկների գնահատմամբ` վերջիններիս առողջական վիճակը բավարար է։ Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Ա. Գեւորգյանի դին:



























