Հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում հրդեհներ են բռնկվել: Այս մասին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր է ստացել օգոստոսի 30-ին:
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից, Երեւանի «Արմենիա» հեռուստաընկերության մոտ այրվել է մոտ 3000 քմ, Շրջանցիկ թունելում՝ «Մորիս» աղբյուրի մոտ` 2500 քմ, Տավուշի մարզի Բերդավան գյուղի «Չոմչակ» կոչվող հանդամասում` 12 հա, Արագածոտնի մարզի Ուջան գյուղի մոտակայքում` 1,5 հա խոտածածկ տարածք:


























