Օգոստոսի 30-ին, ժամը 11.30-ին, Երեւանի Սեբաստիայի փողոցում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 31-ամյա կնոջ եւ դիմել փախուստի:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե տուժած կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Նույն օրը, ժամը 20.00-ին, ճանապարհային ոստիկանություն է ներկայացել 21-ամյա մի երիտասարդ եւ հայտնել, որ վրաերթը, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով, կատարել է ինքը: 

Կատարվում է քննություն: