Անհեթեթությունները մեկնաբանելու ժամանակ չունենք: Այս մասին այսօր` օգոստոիս 31-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԱԿ համակարգող, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը` անդրադառնալով սոցիալական ցանցերում եւ լրատվամիջոցներում տարածված տեղեկություններին, թե Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի դատի է տվել Հայաստանի Հանրապետությանը:
Նշենք, որ ըստ այդ տեղեկությունների` Լեւոն Տեր-Պետրոսյանը դատական հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան`2008թ մարտին իրեն «տնային կալանքի» ենթարկելու պատճառով:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի




























