Հայաստանի կառավարությունը մոտ 140 մլն դրամով կավելացնի «Հայռուսգազարդի» կանոնադրական կապիտալում իր մասնաբաժինը: Ըստ ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջում տեղակայված տեղեկատվության` Սյունիքի, Շիրակի, Լոռու, Տավուշի մարզերում կառուցված որոշ գազատարներ կփոխանցվեն «Հայռուսգազարդին»` այդ չափով ավելացնելով կանոնադրական կապիտալը:

Նշենք, որ «Հայռուսգազարդի» կանոնադրական կապիտալը ներկայում 316.6 մլրդ դրամ է: Ընկերության բաժնետոմսերի 80%-ը պատկանում է «Գազպրոմ» ԲԲԸ-ին, 20%-ը՝ ՀՀ կառավարությանը՝ ի դեմս ՀՀ էներգետիկայի նախարարության: