Այսօր ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտոնապես խորհրդարանին է ներկայացնելու ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի դիմումը, որը նա պաշտոնապես ԱԺ է ներկայացրել հուլիսի 4-ին։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։
«Եվ եթե մինչեւ սեպտեմբերի 21-ը ետ չվերցնի հրաժարականի դիմումը, ապա այն կհամարվի ընդունված։ Սակայն տեղեկություններ էին շրջանառվում, թե Ռ.Հայրապետյանը կարող է փոշմանել եւ ետ վերցնել իր դիմումը: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, սակայն, «Ժամանակի» հետ զրույցում ասաց, եթե նա դիմումը ետ վերցնելու ցանկություն ունենար, այս շաբաթների ընթացքում կվերցներ: «Չէր թողնի վերջին օրերի վրա»»,- գրում է «Ժամանակը»։




























