Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից պարզվել է, որ «Միգոմ» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի օպերատորը, 2008 թվականից սկսած, առանց որեւէ պատճառաբանության բազմիցս դադարեցրել է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի որոշ մասնաճյուղերում իր համակարգից օգտվելու` բանկերի հնարավորությունը:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ, նման համակարգում հայաստանյան մասնակիցների մասնակցությունը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կողմից 2006 թ. հուլիսի 4-ի թիվ 342 Ն որոշմամբ հաստատված «Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության հետեւանքով Հայաստանի Հանրապետության ֆինանuական համակարգի կայունությունը եւ (կամ) իրացվելիությունը եւ (կամ) վճարունակությունը վտանգելու մաuին» ուղեցույցի համաձայն վտանգում է ֆինանսական համակարգի կայունությունը եւ (կամ) իրացվելիությունը եւ (կամ) վճարունակությունը:

Հաշվի առնելով վերոնշյալը, հիմք ընդունելով «Վճարահաշվարկային համակարգերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը, 8-րդ հոդվածի 4-րդ մասը եւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի հուլիսի 4-ի թիվ 342 Ն որոշմամբ հաստատված «Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության հետեւանքով Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի կայունությունը եւ (կամ) իրացվելիությունը եւ (կամ) վճարունակությունը վտանգելու մասին» ուղեցույցի 4-րդ կետի 4.4 ենթակետը, 4.1. ենթակետի «զ)» պարբերությունը՝ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է ուժը կորցրած ճանաչել «Միգոմ» վճարահաշվարկային համակարգին մասնակցության վերաբերյալ տրված թույլտվությունները: