Sեպտեմբերի 7-ին, ժամը 07.47-ին տեղեկություն է ստացվել, որ սեպտեմբերի 6-ին ժամը 20.30-ին Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 35-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են «ԿԱՄԱԶ» մակնիշի 706 լս 61 (վարորդ՝ 1948 թ. ծնված Գուրգեն Աֆրիկյան) եւ «ՎԱԶ- 2101» մակնիշի 43 ՍՍ 681 պետհամարանիշերի (վարորդ՝ 1990թ ծնված Արթուր Բադալյան) ավտոմեքենաները, ինչի հետեւանքով Ա. Բադալյանը եւ «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր՝ 1995թ. ծնված Մանվել Մկրտչյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են աշտարակ քաղաքի բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: