Բերդ քաղաքի բնակիչների հավաստմամբ,  գործող քաղաքապետ Անդրանիկ Շառյանը նեղ անձնական շահագրգռությունների թելադրանքով, վաճառել է քաղաքի միակ մանկական խաղահրապարակը։ Այդ մասին գրում է «Իրատես de facto» թերթը։

«Գործարքը կատարվել է խիստ գաղտնի եւ միայն վերջերս է հասու դարձել բերդցիներին։ Բնակիչները վրդովված են ու հուսահատ։ Միակ վայրը, որտեղ իրենց հանգիստն են անցկացնում տարածքի շենքերում ապրող մանուկները, շուտով կդադարի նպատակին ծառայելուց։

Խաղահրապարակի բարեկարգման հարցում մեծ ներդրում են ունեցել Բերդի քաղաքային ավագանու անդամ Մհեր Մեժլումյանը, ով խաղահրապարակին կից Մաշտոցի փողոցի թիվ 26 շենքի բնակիչ է, ինչպես եւ իրենք՝ շենքի բնակիչները»,- գրում է «Իրատես de facto»-ն։