Բրիտանական QS (QS World University Rankings 2012) գործակալության լավագույն համալսարանների  ամենամյա  վարկանիշի առաջատարն առաջին անգամ դարձել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը (MIT): Նախորդ տարվա առաջատարը Քեմբրիջի համալսարանն էր, այժմ այն երկրորդն է: Եռյակը եզրափակել է Հարվարդի համալսարանը:

Աշխարհի առաջատար համալսարանների տասնյակում են Լոնդոնի համալսարանական քոլեջը, Օքսֆորդը, Թագավորական քոլեջը (Մեծ Բրիտանիան), Յելի համալսարանը, Չիկագոյի համալսարանը, Փրինսթոնի համալսարանը եւ Քալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտը, հայտնում է  eurosmi.ru-ն:

Ռուսական բուհերը կրկին չեն կարողացել ընդգրկվել վարկանիշի առաջին հարյուրյակում, հայտնում է ՆՏՎ-ն: Ռուսական ՄՊՀ-ն եւ ՍՊՊՀ-ն վատացրել են իրենց ցուցանիշները: ՄՊՀ-ն 112-րդ տեղից իջել է 116-ը, իսկ պետերբուրգյանը` 251-ից 253-ը:

Սակայն պատկերն այնքան էլ տխուր չէ: Ռուսական 10 բուհեր տարվա մեջ բարձրացրել են իրենց ցուցանիշը:

QS վարկանիշը ձեւավորվում է 6 հիմնական չափանշներով: 

Վարկանիշի կազմման ժամանակ վարկանիշի են ենթարկվել  729 բուհ, ավելի քան 2,5 հազար համալսարաններ, 25 հազար գործատուներ եւ 46 հազար ակադեմիական փորձագետներ հարցման են ենթարկվել: