Կողբացու փողոցի շենքերից մեկի պատշգամբից սեպտեմբերի 10-ին երեկոյան, 44-ամյա Անդրանիկ Ստեփանյանը ցանկանում էր ինքնասպանություն գործել` ցած նետվելու միջոցով: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:

Մեր տեղեկություններով` տղամարդը հոգեկան շեղումներ ունի, իսկ նրա ինքնասպանություն գործելու մտադրության մասին ոստիկաններին ահազանգել է հարեւաններից մեկը: Մեկնելով դեպքի վայր` ոստիկանները պարզել են, որ Մեծամորի բնակիչ Անդրանիկ Ստեփանյանը ցանկանում է ցած նետվել իր քրոջ տան պատշգամբից: Մեր ունեցած տեղեկությունները հաստատեցին Ոստիկանությունից:

«Անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ Ա.Ստեփանյանը հեռացել է պատշգամբի պատուհանից եւ ոստիկանության ծառայողների կողմից ներկայացվել բաժին: Պարզվել է, որ Ա.Ստեփանյանը ունի հոգեկան շեղումներ եւ քանի որ ի վիճակի չի եղել հաղորդում ու բացատրություն տալու, համապատասխան ուղեգրով տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» հոգեբուժարան: Կատարվում է հետաքննություն»,- հայտնեցին ոստիկանությունից: