«Հրապարակը» գրում է, որ Արարատ քաղաքի ավագանին, փաստորեն,  ինչպես եւ կանխատեսվում էր, ԲՀԿ-ն վերցրեց իր ձեռքը: Կիրակի օրը տեղի ունեցած Արարատի ավագանու ընտրությանը ՀՀԿ-ն պարտություն է կրել:

Դեռ նախկին ավագանու հետ ՀՀԿ-ական քաղաքապետ Աբրահամ Բաբայանը լուրջ խնդիրներ ուներ, հիմա ենթադրվում է, որ նրա վիճակն ավելի կբարդանա: Հիշեցնենք, որ այստեղ համայնքի ղեկավարի ընտրություններ չկային, իսկ ավագանու 15 տեղի համար առաջադրվել էր 40 թեկնածու՝ հիմնականում ԲՀԿ-ականներ: Եվ ավագանու 12 անդամներն այժմ ԲՀԿ-ականներ են: