ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ պաշտոնապես հաստատել է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմը: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
«Աժ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին, այնուամենայնիվ, հաջողվել է կրկին ընդգրկվել սույն պատվիրակության մեջ։
Մինչ այդ որոշված էր, որ այդ պատվիրակության կազմում ՀՀԿ-ից լինելու է ՄԻԱԿ ներկայացուցիչ Նաիրա Կարապետյանը: Նաղդալյանը, սակայն նրան դուրս է մղել»,- գրում է «Հայկական ժամանակը»։




























