Թերթի լրագրողը երեկ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանին առաջարկել է զրուցել: «Չէ, ախպեր, գոհ ու շնորհակալ եմ, շառից-փորձանքից հեռու, էլ ոչ մի հարցազրույց չեմ տալու»: Պարզվում է՝  նրան վրդովվեցրել է մեր նախկին հրապարակումներից մեկը: «Իմ լեզվաֆոնդում չկան տենց բառեր»,- ասել է նա:

Երբ լրագրողը նկատել է, որ պատգամավորը չի կարող չշփվել լրագրողների հետ, մանավանդ օրենսդրական գործունեությամբ էլ կարծես աչքի չեն ընկնում, Թոխմախի Մհերն անցել է սպառնալիքների. «Չէ, էլ ոչ մի շփում, սրանից հետո լրագրողների հետ ստեղ շփում չկա, մենակ դրսում ուրիշ ձեւ կշփվենք»,- գրում է «Հրապարակը»: