Գյումրիի կենտրոնական հրապարակում միջին տարիքի մի  տղամարդ  տոպրակ է նետել ցայտաղբյուրի ջրերի մեջ:  Ականատեսները NEWS.am-ի թղթակցին  պատմել են, թե  ցելոֆոնե տոպրակի մեջ  զինամթերք է եղել: Տղամարդուն բերման են ենթարկել ոստիկանություն:

Ոստիկանությունից միջադեպի կապակցությամբ հայտնեցին, որ  սեպտեմբերի 24-ին Ոստիկանության  Գյումրու բաժնում ահազանգ է ստացվել, որ մի տղամարդ սպառնում է պայթեցնել Գյումրին իր մոտ եղած նռնակով, եթե նույն պահին հրապարակ չգան  ոստիկանները: Մինչ ոստիկանները դեպքի վայր կհասնեին, նա  ձեռքի տոպրակը նետել է ցայտաղբյուրի ջրի մեջ:

Սակայն դեպքի վայր ժամանած իրավապահները ջրից դուրս բերած տոպրակում գտել են միայն  կենցաղային իրեր:  Ըստ ոստիկանության, 52-ամյա տղամարդը եղել է անսթափ վիճակում: