«Յանդեքս» ընկերությունը հոկտեմբերի 1-ին սեփական բրաուզերի տարբերակն է ներկայացրել: Ծրագիրը կարելի է բեռնել հոկտեմբերի 1-ին, ժամը 17.00-ից browser.yandex.ru կայքում: Բրաուզերը ներկայացվել է Մոսկվայում բացված YaC-ի տեխնոլոգիական կոնֆերանսում:
Նորույթը խիստ նեգրավված է ռուսական ընկերությունների համացանցային ծառայություններին: «Յանդեքս բրաուզերը» օգտվողներին կարող է տրամադրել պատրաստի պատասխանների հուշումներ` օգնելով արագացնել օգտակար տեղեկատվության որոնումը: Ինչպես ժամանակակից այլ բրաուզերներում, ծրագրի հասցեի տողում կարելի է գրել ինչպես կայքերի հասցեներ, այնպես էլ որոնողական հարցումներ:
Կարելի է հեշտորեն անցում կատարել Google-ին, Mail.Ru-ին կամ Bing-ին: Վնասաբեր կայքերից կօգնեն պաշտպանվել «Յանդեքսի» եւ «Կասպերսկու լաբորատորիայի» ներդրած հակավիրուսային տեխնոլոգիաները, հաղորդում է «vesti.ru»-ն:
«Յանդեքսի» բաուզերը օգտագործում է նույն պլատֆորմը, ինչ որ Google-ի Chrome-ը` Сhromium նախագիծը բաց կոդով, որը հիմնված է WebKit-ի վրա: Սակայն կիրառվում են նաեւ այլ գործառույթներ, հատկապես`Opera Software-ից: Ծրագրում ներդրված է Adobe Flash, ինչպես նաեւ pdf-ֆայլերի դիտարկիչ: Ծրագիրն աշխատում է Windows-ի եւ Mac OS X-ի հետ: Նոր տարբերակները կթողարկվեն մի քանի շաբաթը մեկ:





























