ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները այսուհետեւ Արցախում ռոումինգում գտնվելիս` դեպի Հայաստան կարող են զանգահարել մեկ րոպեն 45 դրամով` նախկին 140 դրամի փոխարեն: Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամուլի ծառայությունից, տեղական ուղղություններով զանգահարելիս եւս զանգի մեկ րոպեի արժեքը կկազմի 45 դրամ` նախկին 80 դրամի փոխարեն: