Ռուսական դպրոցներում տարեցտարի ավելանում են ներգաղթյալների երեխաների թիվը: Մոսկվայում նման աշակերտների թիվը 4-10 տոկոս է, Մերձմոսկվայում` 12 տոկոս, Սանկտ Պետերբուրգի պաշտոնական թիվը 3 տոկոս է: 8-10 տարի անց գաստերբայտների եւ ներգաղթյալների երեխաները կկազմեն ռուսական դպրոցների աշակերտների մեկ երրորդը, գրում է «Ռոսիսկայա գազետան»:

Կրասնայարսկի մի շարք դպրոցներում սովորում են 25-ից 45 տոկոս ներգաղթյալ երեխաներ:

Մոսկովյան թիվ 942 դպորցի այս տարվա շրջանավարտների կեսը ներգաղթյալներ են եղել` հիմնականում ադրբեջանցիներ: Մնացած «տարածված» ազգություններից են տաջիկները, ղրղզները, ուզբեկները:

Ընդ որում, Ռուսաստան են մեկնում նրանք, ովքեր վատ են տիրապետում ռուսաց լեզվին: Ամեն տարի լեզվի իմացության մակարդակը գնալով նվազում է: Ռուսաց լեզվի իմացության մակարդակը բարձրացնելու նպատակով անհրաժեշտ են լրացուցիչ դասընթացներ, ինչը ավելացնում է ուսուցիչների ծանրաբեռնվածությունը, այն դեպքում, երբ աշխատավարձերը մնում են նույնը:

Կրասնոյարսկի մարզում սովորող ներգաղթյալ աշակերտների 90 տոկոսը իրենց ռուս հասակակիցների կողմից բացասական վերաբերմունքի են արաժանանում: Նման վերաբերմունքի արդյունքում բազմաթիվ ներգաղթյալ-մահմադեկաններ սկզբունքորեն չեն յուրացնում ռուսերենը եւ ռուսալեզու հանրությանը եւ արդյունքում ստեղծվում են էթնոմշակութային փակ անկլավներ:

Եկատերինբուրգի 149 դպրոցում մեծ խնդիր են հանդիսանում վաղ ամուսությունները: Որոշ ազգություններ, օրինակ եզդիները, ամուսնանում են 14 տարեկանում, իսկ 15 տարեկան որոշ աշակերտուհիներ արդեն երեխա են ունենում:  Բնականաբար այդ մայրերը նման դեպքում դպրոց չեն հաճախում: